copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:41 01-09-2022

Հիբրիդային պատերազմ սկսած Արևմուտքին չի հաջողվի թուլացնել Ռուսաստանը. Լավրով

Հավաքական Արևմուտքն անամոթաբար, կոպիտ և ագրեսիվ կերպով հիբրիդային պատերազմ սանձազերծեց Ռուսաստանի դեմ, երբ հասկացավ, որ Ուկրաինան «հակառուսաստան» դարձնելու ծրագրերը ձախողվել են։

Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի՝ ՄԳԻՄՕ-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր իրադարձությունները, որոնք բոլորը քննարկում են, կապված են Ուկրաինայի շուրջ կատարվողի հետ, և, ավելի ստույգ, այն հիբրիդային պատերազմի հետ, որը հավաքական Արևմուտքն անամոթաբար, բացահայտ, կոպիտ և ագրեսիվ ձևով սանձազերծեց մեր երկրի դեմ, երբ հասկացավ, որ Ուկրաինան «հակառուսաստան» դարձնելու, Ռուսաստանի Դաշնության ռազմական զսպման համար ուկրաինական տարածքում ցատկահարթակ կազմակերպելու ծրագրերը ձախողվել են»,- ասաց նա։

Լավրովը նաև նշել է, որ արևմտյան երկրներին չի հաջողվի թուլացնել Ռուսաստանը, ինչպես որ նախկինում ոչ ոքի չի հաջողվել:

«Մեր պետության պատմությանը հայտնի են նաև ավելի լուրջ փուլեր, երբ միջազգային ասպարեզում մեր դերն ու տեղը մեր մյուս գործընկերների մոտ, ինչպես հեգնանքով ենք անվանում, Ռուսաստանին թուլացնելու ցանկություն են առաջացրել։ Ես համոզված եմ, որ դա չի հաջողվի, ինչպես որ նախկի ում ոչ ոքի մոտ չի ստացվել»,- եզրափակել է Լավրովը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի