copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:52 09-04-2024

Նիստը փակ կանեն, հրավիրվածները կգա՞ն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Այսօր մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանը սովորականից թեժ է լինելու։ Օրակարգում ընդգրկված 25 հարցերից մեկը կառավարության հնգամյա ծրագրի անցած տարվա կատարողականի զեկույցն է, իսկ դա նշանակում է, որ այն ներկայացնելու է կառավարությունը՝ ի դեմս ղեկավար Նիկոլ Փաշինյանի։ Ըստ օրակարգի՝ կառավարության զեկույցի քննարկումը կսկսեն չորեքշաբթի օրվանից, երեկ ՔՊ-ում խմբակցության նիստ են արել, պատգամավորներին հրահանգել են՝ Փաշինյանի այցի օրը մեկ մարդու պես ներկա լինել խորհրդարանում` հաշվի առնելով, որ այս նստաշրջանը հաջորդում է բրյուսելյան ձախողված այցին, ուստի ընդդիմությունը կարող է անցանկալի իրավիճակներ ստեղծել՝ ելույթների ու հարցերի տեսքով։ Բացի այդ, այսօր նախատեսված էր ընդդիմության առաջարկած հրատապ նիստն անցկացնել` սահմանազատման եւ սահմանագծման հարցերով․ այդ առաջարկությունը կանեն նիստը սկսվելուց հետո: Նիստին հրավիրել են Մհեր Գրիգորյանին եւ Արարատ Միրզոյանին: ՔՊ-ում որոշել են հրատապ նիստն անցկացնել փակ ռեժիմով։

Նշենք, որ չնայած անցած շաբաթ խորհրդարան են ուղարկվել նաեւ դատախազի, ՄԻՊ, ՀՌՀ, ԿԸՀ զեկույցները, ներկայացվել է նաեւ ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության վերաբերյալ նախագիծ, սակայն խորհրդարանում այդ հարցերին կանդրադառնան հաջորդիվ։ Դրանք ընդգրկված չեն այսօր մեկնարկող նիստերի օրակարգում։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան