copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:01 26-08-2022

Դատախազը ևս կողմ է, որ Չալաբյանը ազատ արձակվի

Ավետիք Չալաբյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ Չալաբյանի պաշտպանական թիմի բերած վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց, այն կշարունակվի երեքշաբթի օրը` ժամը 13-ին:

Այսօր տեղի ունցեած նիստում, որը նախագահում էր դատավոր Ռուզաննա Բարսեղյանը, պաշտպանները հիմնավորեցին իրենց դիրքորոշումը, որ առաջին ատյանի դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, անհիմն որոշում է կայացրել, որով Չալաբյանին 3 ամսով կալանավորել է:

Պաշտպանները նշեցին, որ դատարանից խնդրում են ամբողջությամբ բեկանել Մարտիրոսյանի կայացրած որոշումը և Չալաբյանի նկատմամբ կիրառել ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց: Գործով դատախազը ևս ասաց, որ հանրային մեղադրողի դիրքորոշումը չի փոխվում, և համարում է, որ խափանման միջոց գրավը կարող է երաշխավորել Չալաբյանի պատշաճ վարքագիծը:

Ամենից շատ դիտված

19:21 «Յանդեքս»-ի վարորդը փակել է մեքենայի դուռը, օտարերկրացի աղջկան սպառնացել, պահանջել հեռախոսահամարը
19:00 Միլիարդների շահույթ և հարկային մեղադրանքներ. ինչ է կատարվում «Արարատցեմենտ»-ում
20:19 ՀՀ քաղաքացիներն են ընտրելու՝ լինել ԵԱՏՄ-ում, թե ԵՄ-ում. ԿԸՀ-ն գրանցեց «Եվրասիական ալյանս» նախագիծը
16:44 Մեծ երազանքի իրականացում. Էլիզ Մելիքյանը սեփական բնակարանն է գնել
20:31 Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման
18:54 Մասնավոր մանկապարտեզից 6-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
17:43 Սա կուլակաթափության դասական դրսևորում է․ Սուրենյանցը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
23:38 Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով նախ Ստեփանավանի, ապա Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ
09:44 Կապիտալի փախուստ Ռուսաստանից. միլիարդատերերը երկրից տասնյակ միլիարդավոր դոլարներ են դուրս բերում
21:30 Ինչ է շահել ժողովուրդը Փաշինյանի կարդալու արդյունքում