copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:54 26-08-2022

Ի՞նչ է, բարեփոխումների անվան տակ վարչապետի ձեռքից ինչ-որ նախարար վերցնելո՞ւ է ոստիկանության օպերատիվ կառավարումը. Համբարձումյան

Ներքին գործերի նախարարություն ստեղծելը ցուցադրական, ինչ-որ ցուցադրական մի բան անելու նպատակ է հետապնդում։ Եթե բարեփոխում է իրականացվում պետական մարմինների՝ տվյալ դեպքում իրավապահ համակարգում, ապա դրա նպատակը պետք է լինի համակարգի առավել արդյունավետ և վերահսկելի դարձնելը։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը։

«Ոստիկանություն կլինի, թե ներքին գործերի նախարարություն կկոչվի, կառույցը պետք է իր ֆունկցիաները կատարի։ Փոփոխության նպատակների մասին կամ արգումենտները, որ բերվում են՝ հիմնական շեշտը դրվում է արդյունավետւթյան և հանրային հսկողության բարձրացման վրա, բայց դա դեմագոգիկ արգումենտ է։ Հայաստանն այսօր խորհրդարանական երկիր է ու ամեն ինչ ԱԺ-ի վերահսկողության տակ պետք է լինի, ի՞նչն է խանգարում հիմա էլ հսկողության տակ պահելու Ոստիկանությանը կամ Ազգային անվտանգության ծառայությանը։ Պետական մտածողություն ունենալու դեպքում դա կարող է հանգիստ իրականացվել։ Քանի որ ոստիկանությունը այս բռնատիրական,դավաճան, օտարներին ծառայող ռեժիմի ու վարչապետացուի համար հիմնական հենարանն է, ապա ի՞նչ հանրային վերահսկողության մասին կարող է խոսք լինել, հատկապես, որ տեսնում ենք, թե ինչպես է այսօր օգտագործվում ոստիկանությունը։ Այսօր ոչ մեկի չի հետաքրքրում հանցագործությունների աճը, բացահայտումների նվազումը, հասարակական կարգի պահպանումը, այս ամենը իրավունքի օրենքի տակ դրանք բռնաբարվում են։ Ի՞նչ է, բարեփոխումների անվան տակ վարչապետի ձեռքից ինչ-որ նախարար վերցնելո՞ւ է օպերատիվ կառավարումը, էդ նախարարը լինելու է իրենց օդիոզ ներկայացուցիչներից մեկը, ինչ հանրային վերահսկողության մասին է խոսքը։ Այսօր ոստիկանությունը գտնվում է վարապետի օպերատիվ ղեկավարման տակ, հանրային հսկողության մասին խոսելով, ստացվում է, որ ընդունում են, որ այսօր համակարգը վարաչպետի հսկողության տակ է ու հանրային վերահսկողություն չկա։ Ինչ ճիշտ է՝ ճիշտ է, բայց այդ փոփոխությամբ հանրային վերահսկողության մասին խոսելը դեմագոգիա է»։

Համբարձումյանն ընդգծեց, որ նախագծում չի խոսվում ոստիկանության արդյունավետությունը բարձրացնելու, ոստիկանների թվաքանակը պակասեցնելու մասին, փոխարենը և քանակապես է ոստիակնների թիվն աճում, և ամսական միլիոնավոր դոլարներ պարգևավճար է բաժանվում՝ ոչ թե իրենց ֆունկցիոնալ պարտականությունները կատարելու, հանցավորության դեմ պայքարելու, այլ դավաճան ռեժիմին լուռումունջ ստրկամիտ ծառայելու պատրաստակամության համար։

«Այդ գումարները պետք է գնայն երկրի անվտանգության հարցերն ապահովելուն, Ադրբեջանի հետ շփման գիծը ուժեղացնելուն, դիրքերը կահավորելուն պայմանագրային զինծառայողներին պարգևավճարներ տալուն։ Մինչդեռ, մեր երեխեքը սարերում վրանների մեջ են մնում ձմեռվա ցրտին ու ամառվա շոգին։ Ընդ որում՝ իրենց ասած բարեփոխումները բերելու են ավելի վատ հետևանքների՝ հաստիքների ավելացման, ծառայական մեքենաների ավելացման։ Սա բյուջեն մսխելու հերթական լրացուցիչ հնարավորությունն է»։

Ամենից շատ դիտված

19:21 «Յանդեքս»-ի վարորդը փակել է մեքենայի դուռը, օտարերկրացի աղջկան սպառնացել, պահանջել հեռախոսահամարը
19:00 Միլիարդների շահույթ և հարկային մեղադրանքներ. ինչ է կատարվում «Արարատցեմենտ»-ում
20:19 ՀՀ քաղաքացիներն են ընտրելու՝ լինել ԵԱՏՄ-ում, թե ԵՄ-ում. ԿԸՀ-ն գրանցեց «Եվրասիական ալյանս» նախագիծը
16:44 Մեծ երազանքի իրականացում. Էլիզ Մելիքյանը սեփական բնակարանն է գնել
20:31 Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման
18:54 Մասնավոր մանկապարտեզից 6-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
17:43 Սա կուլակաթափության դասական դրսևորում է․ Սուրենյանցը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
23:38 Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով նախ Ստեփանավանի, ապա Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ
09:44 Կապիտալի փախուստ Ռուսաստանից. միլիարդատերերը երկրից տասնյակ միլիարդավոր դոլարներ են դուրս բերում
21:30 Ինչ է շահել ժողովուրդը Փաշինյանի կարդալու արդյունքում