copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 09:21 26-08-2022

Երկու լիկվիդից կտրվեց, չէր սովորում. Վահագն Ալեքսանյանի դասախոսը` պատգամավորի մասին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նախօրեն «Հրապարակ»-ը գրել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկը՝ Վահագն Ալեքսանյանը 2019թ. ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» մասնագիտացմամբ մագիստրատուրան եւ չի ավարտել։ Ալեքսանյանին համալսարանից դուրս թողնելու գրության մեջ կարդում ենք. «Հաշվի առնելով 2019-2020 ուսումնական տարվա ամառային լուծարքային քննաշրջանի արդյունքում գոյացած եւ համալսարանի կողմից սահմանված ժամկետում չմարված ակադեմիական պարտքը (12 եւ ավելի ակադեմիական կրեդիտ), ինչպես նաեւ 2020-2021 ուսումնական տարվա ձմեռային քննաշրջանի ընթացիկ ակադեմիական պարտքը՝ հրամայում եմ հեռացնել «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» մագիստրոսական ծրագրի առկա ուսուցման վճարովի համակարգի երկրորդ տարվա մագիստրատուրայի ուսանող Վահագն Հովիկի Ալեքսանյանին»։
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի պետության եւ իրավունքի տեսության ու սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի հետ, որը եւ եղել է պատգամավոր Ալեքսանյանի դասախոսը:
– Պարո՛ն Ղամբարյան, հիշո՞ւմ եք Ձեր ուսանող Վահագն Ալեքսանյանին: Ինչպիսի՞ ուսանող է եղել նա:
-Անկեղծ ասած, հիշում եմ իրեն, բայց դա վաղուց էր: Իրեն դասավանդել եմ Իրավունքի հիմունքներ, որը ավելի շատ համակարգային առարկա է, եւ բազային կրթություն չունեցողները, ովքեր որ գալիս են իրավաբանականի մագիստրատուրա, այդ առարկան պարտադիր անցնում են: Նա մի քանի անգամ քննություն հանձնեց, եւ որքան ես եմ հիշում, չստացավ, բայց այնպես չէ, որ նա եղել է անկարող:
–Պարո՛ն Ղամբարյան, այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ նա ընդհանուր բազային գիտելիքներ չի ունեցել եւ այդ պատճառով չի հաղթահարել քննությունները եւ դուրս է մնացել համալսարանից։
-Ես չեմ կարող ասել բոլոր առարկաների մասին, բայց կոնկրետ իմ առարկայի մասով չի ունեցել: Կարծում եմ՝ նա ժամանակ չէր տրամադրում սովորելու համար, քանի որ նրա մոտ վերլուծական կարողությունը կար, բայց գիտելիքը չկար, նա չէր կարդում, չէր սիրում աշխատել:
–Որքա՞ն ժամանակ եք դասավանդել Վահանգն Ալեքսանյանին:
-Կարծում եմ՝ մեկ սեմեստր, եւ հենց իմ քննությունը չի ստացել: Որքան հիշում եմ, գրավոր քննություն էր, իսկ մնացած առարկաների մասին ասել չեմ կարող: Հայ-ռուսական համալսարանում ուսանողին հնարավորություն են տալիս եւս մեկ քննություն եւ երկու լիկվիտ հանձնել, բայց նրա դեպքում երկուսն էլ չստացվեց:
-Իսկ հաճախե՞լ է դասերին, ինչպե՞ս է իրեն դրսեւորել, քանի որ Ազգային ժողովում նա աչքի է ընկնում միայն ագրեսիվ եւ կռվարար վարքագծով:
-Չեմ կարող նման բնորոշումներ տալ. իմ պատկերացմամբ՝ նա պարզապես չէր աշխատում: Կարծում եմ՝ երեւի ժամանակ չտրամադրեց, չստացվեց: Այսքանը:
Հ. Գ. Փաստորեն, պատգամավորը իր դասերը չի սովորել, բայց ամբիոնից բարոյախրատական դասեր է տալիս Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին՝ նեգատիվ տարածելով երկրի թիվ մեկ ամբիոնից»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը