copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:24 26-08-2022

Ինչ ուղերձ էր բերել Մակունցը ԱՄՆ-ից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ամառային արձակուրդին եկել է Հայաստան։ Նրան հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին տեսել են երեւանյան սրճարաններում։ Մի քանի օրվա ջանքերից հետո ի վերջո ԱԳՆ-ից հաստատեցին այս տեղեկությունը։ «Երեւանում եղել է իր արձակուրդի ընթացքում։ Ներկայումս Երեւանում չէ»,- ասացին մեզ։

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի թիմակից-դեսպանի՝ Երեւան գալու առիթը ոչ այնքան արձակուրդն է եղել, որքան Նիկոլ Փաշինյանի հետ տետ ա տետ հանդիպումն ու ԱՄՆ իշխանություններից նրան ինչ-որ կարեւոր ուղերձ, տեղեկատվություն փոխանցելը, որն այնքան կոնֆիդենցիալ է եղել, որ խուսափել են կապի մյուս միջոցներն օգտագործելուց։ Մինչ Հայաստան ժամանելը, մեր աղբյուրի փոխանցմամբ, Մակունցը բավականին բարձր մակարդակի եւ կասկածելի հանդիպումներ է ունեցել ԱՄՆ իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ, եւ այդ հանդիպումները դեսպանատան կայքում չեն լուսաբանվել։ Կայքում բավարարվում են, ասենք, Մայքլ Գֆոլլերի՝ «Հնագիտության նոր ոսկեդարը. Հայաստանում վերջին հայտնագործությունները» գրքի շնորհանդեսին Մակունցի մասնակցության լուսաբանմամբ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին