copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:12 26-08-2022

Բացվել է ՔՊ նախընտրական ներքին «չաթը» ․Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Նախօրեին Ֆեյսբուքում բացվել է ՔՊ նախընտրական առցանց հարթակը, ներքին «չաթը», որտեղ ՔՊ վարչության անդամների թեկնածուներն առաջիկա օրերին հանդես են գալու իրենց ծրագրերով, որպեսզի սեպտեմբերի 18-ին՝ ՔՊ համագումարում, կուսակցական ընտրիչներն ընտրեն «արժանավորներին»։ Երեկվա դրությամբ, սակայն, որեւէ թեկնածու դեռ քարոզարշավի դուրս չէր եկել, քարոզչական նյութեր չէին տեղադրել, անգամ ոչ բոլոր ընտրիչներն են միացել «չաթին»։

Ի դեպ, չնայած խոսակցություններ կային, որ ընտրիչների թիվն այս անգամ պակասեցվելու է, սակայն ՔՊ վարչությունում որոշում են ընդունել, որ վարչության ընտրությանը մասնակցելու են գործադիր եւ օրենսդիր մարմինների բոլոր կուսակցականները, նախկին ընտրիչները՝ շուրջ 300 հոգի, բոլոր համայնքների ավագանու կուսակցական անդամները, մարզպետները։ ՔՊ-ականների հաշվարկով՝ մոտ 1000 մարդ է ընտրելու 16 հոգանոց վարչությունը, թեպետ առաջադրվել է 48 հոգի»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին

Ձեզ գուցե հետաքրքրի