Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:21 25-08-2022

«Ծռերը» սպասարկում են Թուրքիայի՞ շահերը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

««Սասնա ծռեր» կամ ԱԺԲ խմբավորումը, որը Հայաստանում ագրեսիվ հակառուսական քաղաքականություն է իրականացնում, թվում է, թե սպասարկում է Արեւմուտքի, ԱՄՆ շահերը, սակայն իրականում «ծռերը» սպասարկում են Թուրքիայի շահերը: Այդ մասին բացահայտ խոստովանում են շարքային կուսակցականները:


Մենք տեղեկացանք, որ վերջերս մի միջոցառման ժամանակ «ծռերի» ներկայացուցիչը «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանի հետ զրույցի ընթացքում հետաքրքրվել է, թե իրենք ինչ կողմնորոշում ունեն, ապա խոստովանել, որ իրենք պայքարում են, որ օր առաջ Թուրքիան Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից եւ Հայաստանից ու ինքը գրավի նրա տեղը: Արսեն Բաբայանին հարցրինք` եղե՞լ է արդյոք նման զրույց «Սասնա ծռերի» անդամի հետ։ «Մասնավոր զրույցների մասին հրապարակային չեմ խոսում: Միակ բանը, որ կասեմ՝ ինձ համար անընդունելի գաղափարներ ուներ այդ անձը»,- ասաց նա՝ չցանկանալով նշել զրուցակցի անունը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը