copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:22 22-09-2022

«Սասնա ծռերը» Ազատության հրապարակը «բրոնյա» են արել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հայաստանում հակառուսական տրամադրությունները շարունակում են աճել։ Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ գրեթե ողջ հոկտեմբեր ամիսը Ազգային ժողովրդավարական բեւեռը` «Սասնա ծռերը», Ազատության հրապարակը «բրոնյա» են արել։ Սեպտեմբերի 24-ին հակառուսական հավաք-երթ է նախատեսված, որի հայտը ներկայացրել է ազգությամբ ռուս, ՌԴ քաղաքացի Յուրի Ալեքսեեւը: Նա օգոստոսի 24-ին էլ էր նման հայտ ներկայացրել։ Հավաքի մեկնարկը նախատեսվում է Ազատության հրապարակից՝ ժ. 18։00-ին, ապա կլինի երթ՝ Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան-Վազգեն Սարգսյան-Բեյրութի փողոցներ-Ռուսաստանի հրապարակ երթուղով:

Նշենք նաեւ, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական հաճախորդ ուժերի հանդիպումից հետո այդ ուժերի ղեկավարները տաղավարից տաղավար են շտապում՝ հայտարարելով ՀԱՊԿ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը