Օգոստոսի 24-ին, ժամը 16։05-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մովսես գյուղի «Հացուտ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:25-ին, մարվել՝ 18:03-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ: