copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:33 24-08-2022

Պաշտոնն էլ ժառանգեց, սենյակն էլ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

««Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո Ազգային ժողովում շատերն են աչք ունեցել խմբակցության ղեկավարի աշխատասենյակի վրա։ Վանեցյանն իր միջոցներով եւ իր սովորույթի համաձայն՝ նորաոճ ու շքեղ վերանորոգել ու կահավորել էր խմբակցության ղեկավարի իր աշխատասենյակը, որը ժամանակին ծառայել է Նիկոլ Փաշինյանին, ապա՝ Էդմոն Մարուքյանին։ Իսկ Վանեցյանին աշխատասենյակը փոխանցվել էր բավականին անմխիթար վիճակում:

Տեղեկացանք, որ ԱԺ աշխատակազմը, Վանեցյանի հեռանալուց հետո, փորձել է իրենով անել հարմարավետ, գեղեցիկ ու ընդարձակ աշխատասենյակը: Եվ անգամ մտադիր են եղել այստեղ տեղավորել աշխատակազմի ղեկավար Վահան Նարիմանյանին: Սակայն, հավանաբար, հասկացել են, որ ընդդիմադիրների տարածքից մի կտոր զավթելը կարող է աղմուկ բարձրացնել, ուստի հրաժարվել են այդ մտքից:

Մենք տեղեկացանք, որ Վանեցյանի աշխատասենյակում շուտով կտեղավորվի նրանից հետո խմբակցության ղեկավարի պարտականությունները ստանձնած Հայկ Մամիջանյանը, իհարկե, եթե խմբակցությունը գնա խորհրդարան եւ դադարեցնի բոյկոտը։ Հիշեցնենք, որ Մամիջանյանը մինչ այս խմբակցության քարտուղարն էր, հիմա քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Տիգրան Աբրահամյանը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին