Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:47 07-03-2025

Առանձնատներ, բնակարան, խոշոր կանխիկ գումար, 44 մլն դրամ եկամուտ. Ռուստամ Բաքոյանի և ծնողների ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների 2023թվականի հայտարարագրերը։

Այսօր ուսումնասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի և նրա ծնողների՝ Քուպար և Զուրբա Բաքոյանների հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք՝ Ռուստամ Բաքոյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ սեփական տուն՝ Արարատի մարզի Վեդի համայնքում, որը նա գնել է 2019 թվականի մայիսի 22-ին։ Բացի այդ, նա 2023-ի դեկտեմբերի 5-ին բնակարան է գնել Երևան քաղաքում, որին տիրապետում է միանձնյա սեփականությամբ։

Տարեվերջին ինչպես առանձնատունը, այնպես էլ բնակարանը պահպանվել են։ Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորն ի սկզբանե չի հայտարարագրել, սակայն նշել է, որ 90 օրից ավելի տիրապետում է 2009 թվականի NISSAN մակնիշի ավտոմեքենայի։

Ռուստամ Բաքոյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 5043 դրամ, որը տարեվերջին շեշտակի աճել է՝ կազմելով 2․513․858 դրամ։ Պատգամավորը նաև խոշոր կանխիկ միջոցներ է հայտարարագրել․ տարեսկզբին՝ 23․000․000 դրամ և 18․000 դոլար, տարեվերջին՝ 29․600․000 դրամ և 28․000 դոլար։

Բաքոյանի տարեկան եկամուտները կազմել են 43․539․180 դրամ, որից 10․443․180 դրամը ՀՀ Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 32․400․000 դրամը՝ Ամերիա բանկից ստացած փոխառությունը։

ՔՊ-ական պատգամավորը ևս 696․000 դրամ եկամուտ է ունեցել, որը հայտարարագրել է որպես կենսաթոշակ, ինչը զարմանալի է, քանի որ Բաքոյանը 38 տարեկան է։

Բաքոյանի հայրը՝ Զուրբա Բաքոյանը, անշարժ գուքի բաժնում հայտարարագրել է որդու հայտարարագրած առանձնատունը՝ Արարատի մարզի Վեդի համայնքում, որին տիրապետում է համատեղ սեփականությամբ։ Զուրբա Բաքոյանի բանկային հաշիվները տարեսկզբին դատարկ են եղել, իսկ տարեվերջին դրանցում եղել է 150 դրամ։ Կանխիկ միջոցներ նա չի հայտարարագրել։

Ռուստամ Բաքոյանի հոր տարեկան եկամուտը կազմել է 487.000 դրամ, որը նրա կենսաթոշակն է։ Պատգամավորի մայրը՝ Քուպար Բաքոյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 սեփական տուն՝ Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում՝ գնված 2019 թվականի մայիսի 22-ին։ Տարեվերջին այս տունը պահպանվել է։

Թեպետ Քուպար Բաքոյանի բանկային հաշիվներին գումար չի եղել, վերջինս խոշոր կանխիկ գումար է հայտարարագրել. 24.000.000 դրամ, որը տարվա ընթացքում նույնությամբ պահպանվել է։ ՔՊ-ական պատգամավորի մոր տարեկան եկամուտը կազմել է 442.800 դրամ, որը նրա կենսաթոշակն է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները