Մամուլ 3 տարի առաջ - 09:59 20-08-2022

Վարչապետն ու իր եղբայրը. Փաշինյանը խաբել է. մաս 72. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2022-ի հունիսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով իր եղբոր՝ 1 տարվա ընթացքում 4 ընկերություններում տնօրեն նշանակվելու մասին հարցին, ասել էր. «Տեսեք՝ ինչ ահասարսուռ է հնչում՝ 4 ընկերության տնօրեն։ Իրականում 1 ընկերությունների խմբում է տնօրեն աշխատում: Ես կարող եմ սեփական օրինակով ասել՝ երբ ժամանակին զբաղվում էի լրատվամիջոցի գործերով, կար թերթ, կար տպարան, մի քանի ՍՊԸ, եւ էդ ՍՊԸ-ների տնօրենը մի մարդ էր։ Ըստ էության, դա ընկերությունների խումբ է, որի ՍՊԸ-ները միմյանց հետ փոխկապակցված են գործում, և նման դեպքերում նախընտրելի է ունենալ մեկ տնօրեն, քանի որ մեկ տնտեսական օրգանիզմի մասին է խոսքը»: «Արդյոք տեղի ունեցածը ունեցվածքի վերաբաշխման նման չէ՞»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ վարչապետը պատասխանել էր, թե իր եղբայրն ընդամենը ընկերությունների խմբի տնօրեն է եւ ոչ ավելի։
Ի հակադրություն վերոնշյալ «բացատրությունների»՝ Փաստերի ստուգման հարթակը պարզել էր, թե ինչպիսի գործունեություն են ծավալում այն ընկերությունները, որտեղ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, տնօրեն է նշանակվել։ Համաձայն այդ տվյալների՝ դրանցից մեկը զբաղվում է գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների վարձույթով և լիզինգով, երկուսը՝ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, իսկ չորրորդը՝ մսի առևտրով։ Փաստորեն, դրանցից միայն երկուսն են, որ իրենց գործունեության տեսակով միմյանց հետ փոխկապակցված են, հետևաբար Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե իր եղբայրը ոչ թե 4 ընկերությունների, այլ միմյանց հետ փոխկապակցված ընկերությունների խմբի տնօրեն է, հերթական սուտն է:
Հ․Գ․ Ի դեպ, ըստ տարբեր հրապարակումների՝ Փաշինյանի եղբայրը 2018-ի իշխանափոխությունից, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո է Հայաստան տեղափոխվել մշտական բնակության»։
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին