copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:03 19-08-2022

Հայկական կողմը երկու ֆրոնտով աշխատանքներ է սկսել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Անցած շաբաթվանից՝ օգոստոսի 4-5-ից սկսած, Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման ակտիվ աշխատանքները մեկնարկել են։ Տեղի բնակիչներից տեղեկացանք, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում երեք խումբ է աշխատում, ծանր տեխնիկա է բերվել: Աշխատում են նաեւ ժամանակավոր գրունտային ճանապարհի վրա։

Նշենք, որ Արցախում ադրբեջանցիների իրականացրած վերջին սադրանքի պատճառներից մեկն էլ այն էր, որ հայկական կողմը հնարավորինս ձգում էր ճանապարհի իր հատվածի կառուցման աշխատանքները, իսկ ադրբեջանցիները շտապում են՝ քանի դեռ աշխարհը խառնված է, արագ լուծեն Արցախի հարցերը: Սրանով է պայմանավորված, որ ադրբեջանական կողմն ուլտիմատում դրեց՝ մինչեւ օգոստոսի 25-ը Աղավնոն, Բերձորն իր վերահսկողությանն անցնելու մասին, ուստի այժմ ժամանակավոր ճանապարհ պետք է գործարկվի, իսկ հիմնական այլընտրանքային ճանապարհը կկառուցվի առնվազն 10 ամսում եւ կավարտվի 2023-ի գարնանը: Հիմա, փաստորեն, հայկական կողմը երկու ֆրոնտով էլ աշխատանքներ է սկսել»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին