copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:11 17-08-2022

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն իջեցրել է դեսպանատան դիմաց տեղադրված ՌԴ պետական դրոշը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ի նշան համերաշխության հայ ժողովրդի իջեցրել է դեսպանատան դիմաց տեղադրված ՌԴ պետական դրոշը. հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Արցախի Հանրապետություններում այսօր՝ օգոստոսի 17-ին և վաղը՝ օգոստոսի 18-ին, հայտարավել է սգո օր՝ ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների։