copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:31 16-08-2022

Նախնական գնահատականներով «Սուրմալու»-ի տարածքում մինչև 4 տոննա պայթուցիկ նյութեր են եղել. ԱԻ նախարար

«Սուրմալու» առևտրի կենտրոնում քաղաքացիների որոնողական աշխատանքները շարունակվում են շինության չփլուզված հատվածում: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Նշել է, որ այսօր 15:40-ին արդեն տվել են ամբողջական մարում, ներկա պահին տեղ-տեղ իրականացվում են հովացման, զուգահեռ՝ որոնողափրկարարական աշխատանքներ:

Նախարարը հայտնել է, որ եռահարկ շենքի այն մասը, որ չի փլուզվել, գտնվում է վթարային վիճակում և ապամոնտաժման ենթակա է: Իրենք հակված են, որ դա կատարեն մասնագիտացված ապամոնտաժողներ, վստահեցրել է, որ նոր պայթյունների վտանգը չկա:
«Երեք օր է՝ շարունակվում այս վիճակը, երկու օր է՝ տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ փոքր ճայթյուններ են տեղի ունենում, իսկ հիմա այս քամու պայմաններում տեղի չի ունենում, որից կարող ենք ենթադրել, որ վտանգավոր նյութեր չկան, 50-60 տոկոսը մաքրման աշխատանքներ են կատարվել»,-ասել է նա:

Իսկ թե ինչ է պարզել պատճառների մասին այս պահի դրությամբ նախաաքննությունը, նախարարը պատասխանել է, որ իրենց հետաքրքրում է միայն որոնողափրկարարական աշխատանքների մասը:

«Այն մասը, որը հետաքրքրել է՝ թե՛ պայթուցիկ նյութերի, թե՛ հատակագծի հետ կապված հարցերի պատասխանները ստացել ենք, դրանց հիման վրա է, որ կարծում ենք, որ չկան պայթուցիկ նյութեր»,-հայտնել է նախարարը:

Հարցին, թե ինչ քանակության պայթուցիկ նյութ է եղել տարածքում, պատասխանել է.
«Նախնական մինչև 4 տոննա պայթուցիկ նյութեր են եղել»:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը
14:09 Ո՞վ է վերահսկում ՆԳՆ-ի հայտարարությունների օբյեկտիվությունը․ Հովհաննիսյան
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
15:18 Փաշինյանը, մի խումբ անձանց հետ ձևավորելով հանցավոր խմբավորում, տուգանել է ինձ 800․000 դր․ Վ․ Ավագյան
13:43 Աճել է նորագոյացություններից մահերի թիվը
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց