copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:03 16-08-2022

Չնայած երկրում տիրող վիճակին՝ ՔՊ-ում ընտրության նախապատրաստություններ են․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երկրում խառնաշփոթ է` Արցախի դեպքերին գումարվեց «Սուրմալուի» ողբերգությունը, Իսկ իշխող կուսակցությունում մեծ թափով ընթանում են համագումարի եւ ղեկավար կազմի ընտրության նախապատրաստությունները: Արդեն հստակվում է, թե ով է ընդգրկվելու վարչության եւ խորհրդի կազմում: Ոչ թե ՀՀ կառավարությունն ու ԱԺ-ն են լինելու երկրում իշխանությունը, այլ այս մարմիններում ընդգրկված անձինք, դա է պատճառը, որ ՔՊ լիդերներն ամեն ինչ անում են իրենց համախոհներով այդ մարմինները համալրելու համար:
Ամենից մեծ ջանքեր այս ուղղությամբ գործադրում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով բանակի ու պաշտպանական հարցերը թողած, զբաղված է յուրայիններին ՔՊ վարչություն խցկելու գործով: Նա այս տարիներին հասցրել է գործադիրի գրեթե բոլոր օղակներում իր մերձավորներին տեղավորել, հիմա զբաղված է ՔՊ վարչությունը «գրավելու» գործով»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին