copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:30 15-08-2022

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 15 քաղաքացի, ևս 15-ը այս պահին որոնվում է

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. դեպքի վայրում աշխատում են 57 հրշեջ-փրկարար և 10 հրշեջ տեխնիկա, ԳԾՊԾ օղակ, ԲԱՎ, ՀԱԲ, ՃԿԱԿ, ՀՓԱԿ խմբերը, Տավուշի և Շիրակի ՔՈՓ թիմերը (համապատասխանաբար 44 և 40 անձ), կամավորականներ՝ 15 հոգի «ՈՄԱ»-ից և 7 հոգի «Կարմիր Խաչից»։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 15 քաղաքացի, ևս 15-ը այս պահին որոնվում է։

Հրշեջ-փրկարարների աշխատանքները հիմնականում բարդացնում են տարածքում առկա ծուխը և փլուզված շինության բեկորները, որոնք տարածքից հեռացվում են հատուկ տեխնիկայի միջոցով և սեփական ուժերով:

Հայտնաբերվել է 6 քաղաքացու դի (Միսակ Մարգարյան 1964թ., Անահիտ Մխիթարյան 1967թ., Ջեմմա Նազարյան 1960թ., Խալաթյան Անահիտ, Քոչարյան Վարդան 1960թ. և անձը չպարզված կնոջ դի մոտ 50 տ.)։

Ամենից շատ դիտված

23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
21:15 Նոր ինքնաթիռն անվանակոչվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին. ինչ անակնկալ է պատրաստվել
21:00 «88»-ի շուրջ նոր աղմուկ․ 33 խախտում, ժամկետանց ապրանքներ. ընկերության արձագանքը
00:13 Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
19:00 Հանրության համար՝ «չարագործ», ԱԳՆ-ի համար՝ պատվավոր հյուպատոս․ Պիլարսկիի երկվությունը

Ձեզ գուցե հետաքրքրի