copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:17 13-08-2022

38-ամյա հետախուզվողը բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է Ոստիկանության բաժին

Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 11-ին բաժին է ներկայացել 38-ամյա Գոռ Մ.-ն, որը ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Գոռ Մ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: