copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:10 12-08-2022

Բանտարկելը լուծում չէ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Ի թիվս այլ համայնքների, սեպտեմբերին համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված նաեւ Տավուշի մարզի Բերդ համայնքում, որի համայնքապետ Հարություն Մանուչարյանին իշխանությունները մոտ մեկ տարի է ձերբակալել են ու, ըստ էության, պատանդ են պահում։

Մեր տեղեկություններով, Մանուչարյանը կրկին առաջադրվելու է այս ընտրություններին` նա գլխավորելու է նորաստեղծ «Իմ հզոր համայնք» եւ Վահան Բաբայանի «Ռեֆորմիստների» կուսակցությունների կազմած դաշինքի ցուցակը, որը հանդես կգա «Զորավոր համայնք» անվանումով։ Ի դեպ, չի բացառվում, որ նույն ֆորմատով մասնակցություն լինի նաեւ Գյուլագարակում, այստեղ դեռեւս բանակցություններ են ընթանում թեկնածուի հետ։ Հատկանշական է, որ Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններով, ՔՊ-ում հասան նրան, որ օրենքով արգելվել է նախընտրական դաշինքներին հանդես գալ անհատների անուններով, ինչպես անցած տարի Առուշ Առուշանյան, Մամիկոն Ասլանյան դաշինքներն էին։ ՔՊ-ում, ըստ էության, հասկանում են, որ քիչ, թե շատ հեղինակավոր անձնավորության մոտ իրենք վարկանիշ չունեն, ուստի պետք է ամեն կերպ խոչընդոտել, որ այդ անձնավորության անունը հնչի։

Հիշեցնենք, որ Մանուչարյանին ձերբակալել էին անցած տարվա նոյեմբերին։ Նա իշխանության կոկորդում հայտնվեց, քանի որ չէր համաձայնել գործարքի գնալ Փաշինյանի քավոր մարզպետ Ղալումյանի հետ՝ հրաժարական տալ, որպեսզի իր փոխարեն յուրային պաշտոնակատար նշանակեն ու զավթեն Բերդը նույնպես։ Մանուչարյանն անցած տարվա արտահերթ ընտրություններին էլ սատարել է ընդդիմությանը եւ հայտնվել իշխանությունների սեւ ցուցակում։ Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդի 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)` մի հորինված փաստի հիման վրա»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում