copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:05 11-08-2022

Ինչու են բերձորցիներին այլընտրանք առաջարկում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մի քանի օր է պետական մակարդակով կազմակերպվում է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր ու Աղավնո գյուղերի բնակիչների գույքի տարհանումը: Պետական գերատեսչության ավտոմեքենաները ողջ օրը բեռներ են փոխադրում։ Կան ընտանիքներ, որոնք արդեն տեղափոխել են իրենց գույքը, մի մասը՝ Արցախի այլ շրջաններ, մեծ մասը՝ Հայաստան, բայց վերջնականապես դեռ ոչ ոք չի տեղափոխվել: Երեք համայնքներում /երրորդը` Սուս համայնքը հայաթափվել է պատերազմից անմիջապես հետո/, ընդհանուր առմամբ, մոտ 100 ընտանիք է բնակվում, 350 մարդ: Արցախից մեզ ասացին, որ նախնական տվյալներով Արցախում հաստատվելու ցանկություն է հայտնել նշված համայնքների բնակչության ընդամենը 10-15 տոկոսը։

Արցախում այլեւս կասկած չունեն, որ Փաշինյանը ծրագրված հայաթափում է Արցախը, հակառակ պարագայում տարհանվողներին պարտադիր կվերաբնակեցնեին Արցախում, չէին տա ընտրության հնարավորություն` Հայաստան կամ Արցախ: Իսկ այս պարագայում մարդիկ նախընտրում են տեղափոխվել Հայաստան, քանի որ կարծում են՝ մի օր էլ Փաշինյանի դավադիր որոշման հետեւանքով Ստեփանակերտն ու Արցախի մյուս բնակավայրերն են հայաթափվելու։

Նշենք, որ իսկզբանե Արցախում խոսում էին, որ Աղավնոյի բնակիչների համար Հին Շենում են տներ վերանորոգում, սակայն ինչ-որ փուլում պլանը փոխվել է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին