copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:15 04-08-2022

Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կիրականացնի նաև օգոստոսի 4-ին և 5-ին․ Նաիրի Հոխիկյան

Հայկական զինված ուժերը և հանրությունը պետք է պատրաստ լինեն, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կիրականացնի նաև օգոստոսի 4-ին և 5-ին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է հասարակական-քաղաքական գործիչ Նաիրի Հոխիկյանը։

Նա հավելում է․ «Չի բացառվում, որ օգոստոսի 5-ին ռուս խաղաղապահները որոշ գործողություններ իրականացնելու հրաման կստանան՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի նիստ է այսօր անցկացրել Արցախի թեմայով։

Ադրբեջանի թիրախում դեռևս մնում են մեր բարձունքները, որոնք ռազմավարական առավելություն կտան 2025-ին ընդառաջ, հետևաբար ամեն կերպ մենք պիտի կարողանանք պահել բարձունքները։

Թե ինչ քննարկում կլինի օգոստոսի 5-ին սպասվող Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ, դժվարանում եմ ասել այս պահին, բայց ենթադրում եմ, որ հանդիպումից առաջ ռուսական կողմը կփորձի ուժեղացնել իր դիրքերը և զսպել Էրդողանի բացած ախորժակը։

Ամեն դեպքում գլխավոր դերակատարը հայ զինվորն է»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի