copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:07 04-08-2022

Ոչ ոք չի կարող բնակիչների փոխարեն որոշում կայացնել․ Տիգրան Աբրահամյանը՝ Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչների տարհանման մասին

Արցախում նախօրեին ստեղծված սահմանային լարվածության ֆոնին՝ տեղեկություններ էին տարածվում այն մասին, որ Բերձորի, Աղավնոյի ու Սուս գյուղի բնակչությանը տարհանելու փորձեր են եղել։ Oragir.news-ի հետ զրույցում անդրադառնալով այս լուրերին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ եթե կա քաղաքական որոշում՝ երթուղին փոփոխելու (նոր երթուղին շրջանցելու է Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը), ենթադրվում է, որ Հայաստանի հրահանգով Արցախի իշխանությունները կարող էին աշխատանքներ կատարած լինել։

«Իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի նպատակներից մեկը ժամանակից շուտ երթուղու փոփոխությունների իրականացումն էր։ Արդյունքում այդ հատվածներում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը, բնականաբար, խոցելի էր լինելու։ Գլխավոր խնդիրն այն է, որ հայաստանյան իշխանությունները բավականին հեշտ հրաժարվում են մեր այն պահանջներից, որոնք ամրագրված են եռակողմ հայտարարության մեջ, իսկ ադրբեջանական խմբագրությամբ տարբեր պայմանավորվածություններ հրատապ կարգով իրականացվում են։ Ես, բնականաբար, չեմ կարող ասել՝ այդ 3 համայնքների հետ տարհանման աշխատանքներ կատարվե՞լ են, թե՞ ոչ, բայց գործընթացներից ակնհայտ է դառնում, որ ճանապարհը այդ համայնքները շրջանցելու է՝ բնականաբար, անվտանգային սպառնելիքներ ստեղծելով բոլոր այն մարդկանց համար, ովքեր ապրում են կամ փորձելու են ապրել այդ համայնքներում»։

Հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ եթե ոչ հիմա, ապա ինչ-որ փուլում, միևնույնն է, դա տեղի ունենալու է, նա պատասխանեց, որ չի կարող ասել, թե այդ վայրերում դա ինչպես կկազմակերպվի, և այնտեղ ապրող մարդիկ ինչ կորոշեն։

«Մենք իրենց փոխարեն չենք կարող որոշում կայացնել, մեր խնդիրն է հնարավորինս իրենց խնդիրները բարձրաձայնել և փորձել հասնել այդ խնդիրների լուծմանը»։

Դիտարկմանը, թե արդյոք խաղաղապահները կկարողանան ապահովել տեղի բնակչության անվտանգությունը, նա պատասխանեց, որ կա գործընթաց, որին տիրապետում են միայն իշխանությունները։ «Դժվար է ասել՝ 1,5 տարի առաջ, 6 ամիս առաջ և այս օրերին ինչ են բանակցում, այնպես որ այդ թեմայով շատ խոսել չեմ կարող՝ ինֆորմացիայի բացակայությունից ելնելով»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել