copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:30 04-05-2023

Ուկրաինան չէր կարող առանց ԱՄՆ-ի Կրեմլի վրա հարձակման որոշում կայացնել. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ Մոսկվան գիտի, որ Կիևը Վաշինգտոնի թելադրանքով հարվածների համար ընտրում է և՛ միջոցներ, և՛ թիրախներ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Պեսկովն ասել է այսօր՝ լրագրողների հետ ունեցած զրույցում՝ մեկնաբանելով նախորդ օրը Կրեմլի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը։

Դմիտրի Պեսկովը շեշտում է՝ Ուկրաինան չէր կարող առանց ԱՄՆ-ի Կրեմլի վրա հարձակման որոշում կայացնել։ «Մենք քաջ գիտակցում ենք, որ նման գործողությունների, նման ահաբեկչությունների վերաբերյալ որոշումներ Կիևում չեն կայացվում, մասնավորապես՝ Վաշինգտոնում։ Եվ Կիևն արդեն անում է այն, ինչ իրեն ասում են»,- ասել է նա։

Կրեմլի խոսնակի համոզմամբ՝ հաճախ անգամ նպատակները որոշվում են ոչ թե Կիևի կողմից, այլ դրանք որոշվում են Վաշինգտոնում, այնուհետև բերում Կիև, որպեսզի Կիևը կատարի դրանք։ Նա նշել է՝ ամեն անգամ չէ, որ Կիևին միջոցներ ընտրելու իրավունք է տրվում։

Պեսկովը տեղեկացրել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպից հետո Կրեմլում անվտանգության համակարգն ավելի կամրապնդվի։ Նրա խոսքով, թե ինչպես և ինչ ձևով կուժեղացվեն անվտանգության միջոցառումները՝ «սա մասնագետների խորը վերլուծության թեմա է»։ «Նրանք իրենց գործը կանեն»,- վստահ է պաշտոնյան։

Վերջինս տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն և այլ գերատեսչություններ այժմ հետաքննում են Կրեմլի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ «Իհարկե, տեղի ունեցածը ենթակա է շատ մանրակրկիտ քննության, օպերատիվ քննության, դուք գիտեք, որ Քննչական կոմիտեն, անհրաժեշտ ծառայություններն անում են այս ամենը, երբ սպասել արդյունքներին, այստեղ չեմ կարող ասել, դա արդեն կախված է նրանցից»,- ասել է նա։

Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, արդեն ամեն ինչ ամրապնդվել է՝ մայիսի 9-ի քերթի նախապատրաստման համատեքստում։ Ռուս պաշտոնյան ասել է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ կունենա Կարմիր հրապարակում կայանալիք Հաղթանակի շքերթում, և այս միջոցառման նախապատրաստման առումով ոչինչ չի փոխվել։ «Ոչ, պատրաստվում է հերթական շքերթը, միայն կարող եմ ասել, որ նախագահը ելույթ կունենա, ինչպես սովորաբար լինում է»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը հավելել է, որ Պուտինի աշխատանքային գրաֆիկում որևէ բան չի փոխվել և նա շարունակում է աշխատել Կրեմլի նախագահական նստավայրում։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, պաշտոնական Մոսկվան նախօրին հայտնել էր, որ Կիևը անօդաչու թռչող սարքերի միջոցով փորձել էր հարձակվել Կրեմլի նախագահական նստավայրի վրա, սակայն հարձակումը հաջողվել էր կանխել։ Կիևը հերքել էր իր մասնակցությունը միջադեպին՝ նշելով, որ Ուկրաինան օգտագործում է բոլոր առկա միջոցներն ու ուժերը սեփական տարածքներն ազատագրելու, այլ ոչ թե ուրիշի տարածքների վրա հարձակումներ կատարելու համար։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը