copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:51 04-08-2022

Հորդորում ենք խաղաղապահներին իրականացնել բոլոր քայլերը՝ ապահովելու շփման գծում կայունությունը. ԱՀ ԱԺ 5 խմբակցություններ

Վերջին օրերի իրադարձությունները՝ զոհերի և վիրավորների առկայությունը մեկ անգամ ևս փաստում են, որ Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունը Արցախի համար բացառված է: Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Արցախի ԱԺ 5 խմբակցությունները:

Հայտարարությունում ասվում է. «Օգոստոսի 1-ից Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ստորաբաժանումները դիմել են սադրիչ ռազմական գործողությունների, որի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ:

ԱՀ ԱԺ խմբակցությունները Ադրբեջանի հերթական ոտնձգությունները համարում են 2020 թվականի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտում, որը նպատակ է հետապնդում շարունակել հայատյացության քաղաքականությունը և խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախում: Ադրբեջանը Հայաստանին և Ռուսաստանին պարբերաբար մեղադրում է նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները չկատարելու մեջ, այն պարագայում, երբ այդ հայտարարության գրեթե որևէ կետ չի կատարվել հենց Ադրբեջանի կողմից:

Այս վարքագիծը մեզ համար նորություն չէ։ Ադրբեջանը մշտապես վարել է էթնիկ զտումների, բռնատեղահանության քաղաքականություն, հետևողականորեն խախտելով Արցախի Հանրապետության քաղաքացիների կենսական շահերն ու իրավունքները։ Վերջին օրերի իրադարձությունները՝ զոհերի և վիրավորների առկայությունը մեկ անգամ ևս փաստում են, որ Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունը Արցախի համար բացառված է։ Խաղաղությունը բարձրագույն արժեք է, սակայն խաղաղություն չի լինում ուժի սպառնալիքի տակ, մարդու իրավունքների ու արժանապատվության շարունակական ոտնահարմամբ։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ականատես եղանք միջազգային հանրության լռությանը և այդ ժամանակահատվածում Արցախի ժողովրդի դեմ կիրառված բոլոր հանցագործությունները չարժանացան համարժեք դատապարտման, որի պատճառով Ադրբեջանը շարունակում է ընդլայնել ագրեսիվ գործողությունների մասշտաբները։
- Կոչ ենք անում տարբեր երկրների խորհրդարաններին և միջազգային բոլոր կազմակերպություններին խստորեն դատապարտել Ադրբեջանի վերջին գործողությունները և գործնական քայլեր ձեռնարկել կանխելու համար նոր ոճրագործությունները․
- հորդորում ենք ռուս խաղաղապահներին իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ապահովելու շփման գծում կայունության հաստատումը:

Գլուխ խոնարհելով Արցախյան ազատագրական պայքարի բոլոր զոհերի առջև՝ մեկ անգամ ևս հաստատում ենք մեր ժողովրդի ազատ և անկախ պետություն ունենալու իրավունքը՝ որպես անվտանգ ու ապահով ապրելու միակ գրավական։

«Ազատ Հայրենիք – ՔՄԴ»
«Միասնական հայրենիք»
«Արդարություն»
«Հայ հեղափոխական դաշնակցություն»
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել