copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:12 07-03-2022

Հայաստանի և Արցախի հետ շփման գծում, Ադրբեջանը կարող է սրել իրադրությունը․ Տիգրան Աբրահամյան

Երասխի ուղղությամբ ադրբեջանական գործողությունների դրդապատճառները հասկանալու համար պետք է վերլուծել իրադարձությունների քաղաքական, ռազմական գործոններն ու տարածաշրջանային իրադրությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Այսօր ադրբեջանական գործողությունների հետևանքով ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող զոհվել է, մեկը՝ վիրավորվել։

Ադրբեջանական զորքերը շարունակում են տարբեր բնույթի սպառնալիքներ ստեղծել նաև արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի մի քանի ուղղություններում, հատկապես այն տեղամասերում, որի մերձակա հատվածներում բնակավայրեր կան։

Հատկանշական է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր մի քանի հայտարարություններ արել, որով ըստ էության, առաջնագծում ծառայություն իրականացնող անձնակազմերին մղել է կոշտ դիմակայության։

Սա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանի և Արցախի հետ շփման գծում, Ադրբեջանը կարող է սրել իրադրությունը»,- գրել է Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում