Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:11 03-08-2022

Վերջին 2 տարում միայն Ոստիկանությունն է ուժեղացվել․ Վահագն Չախալյան

Ակտիվիստ Վահագն Չախալյանն այսօր Կառավարության շենքի դիմաց շտապ հավաք էր կազմակերպել։

Oragir.news-ը հետաքրքրվեց, թե որն է այս հավաքի առիթը, ինչին ի պատասխան՝ Չախալյանն ասաց, որ ինքը պարզապես կոչով դիմել է ադեկվատ մտածող ՀՀ քաղաքացիներին, ովքեր հասկանում են, որ այսօրվա ադրբեջանական հարձակումը տեղային հարձակում չէ, ծրագրված գործողություններ են տեղի ունենում։

«Շատ են խոսում, թե երկիրը անտեր է մնացել։ Երկրի տերը մենք ենք։ Եթե ամեն մեկս տանը նստած նման օրհասական իրավիճակում ձեռնքերս լվանանք ու կողքի քաշվենք, այո՛, երկիրը անտեր կմնա։ Բայց դեռևս հույս ունեմ, որ մենք կկարողանանք համախմբվել և ստիպել բոլոր նրանց, ովքեր այդպես են մտածում, փոխել իրենց կարծիքը»,- նշեց Չախալյանը։

Փորձեցինք ճշտել, թե ինչ կարծիք ունի իշխանությունների խոստացած խաղաղության դարաշրջանի մասին։

Չախալյանը նկատեց․ «Ուզենք թե չուզենք՝ մեզ այս տարածաշրջանում խաղաղություն տրված չէ։ Խաղաղությունը մեզանից կախված է միայն մի ձևով՝ զինվելով, հզորանալով, ուժեղանալով։ Եթե մենք մինչև ատամներս զինված լինեինք, գոնե այս վերջին 2 տարին օգտագործած լինեինք, 44-օրյա պատերազմի մեր թերությունները շտկած լինեինք, վստահաբար այսպես՝ միջազգային հանրության, խաղաղապահների աչքերի առջև հայերին չէին սպանի, բայց մենք տեսնում ենք, որ անգործություն է տեղի ունեցել, 2 տարվա մեջ միայն Ոստիկանությունն է ուժեղացվել, միայն պատրուլներին են մեքենա առել։ Պետք է բոլորով հավաքվենք և հասկանանք, թե ինչ ենք պահանջում»։

«Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ ինքը հատուկ օպերացիա է սկսել՝ «Հատուցում», և բնականաբար սա միայն այսօրվա գործողություններով չի ավարտվելու, եթե մենք օր առաջ չփորձենք ճնշում գործադրել պատկան մարմինների վրա, որպեսզի անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն, եթե Ադրբեջանի ձեռքից հենց այս պահին չփորձեն բռնել, Ադրբեջանը շատ ավելի հեռուն գնացող քայլերի է դիմելու»,- հավելեց մեր զրուցակիցը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում