copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:30 30-07-2022

Բլինքենը բացատրել է, թե ինչու չի ցանկանում Ռուսաստանը որպես ահաբեկչության հովանավոր ճանաչել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պատրաստ չէ Ռուսաստանը ահաբեկչությունը ​​հովանավոր պետություն ճանաչելու որոշում ընդունել՝ չնայած Կոնգրեսի պահանջին, գրում է New York Times-ը։

Բլինքենը մտավախություն ունի, որ Ռուսաստանին որպես ահաբեկչության հովանավոր ճանաչելը կստիպի պատժամիջոցներ կիրառել նաև ԱՄՆ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ, որոնք գործնական հարաբերություններ են պահպանում Ռուսաստանի հետ: Բացի այդ, նրա խոսքով, խնդրահարույց կդառնա Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​կապերի պահպանումը, նույնիսկ ներկայիս նվազագույն մակարդակով։

«Այն գինը, որը մենք և մյուս երկրներ ստիպեցինք վճարել Ռուսաստանին, հավասարզոր է նրան, որը կհետևեր Ռուսաստանին ահաբեկչության ​​հովանավոր պետություն ճանաչելուն: Այսինքն՝ գործնական հետևանքները այն բանի, ինչը մենք արդեն անում ենք, նույնն են»,- ասել է Էնթոնի Բլինքենը մամուլի ասուլիսի ժամանակ։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին