copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:43 30-07-2022

Ո՞վ է Էրեբունի ամրոցում նկարահանված պոռնոֆիլմի դերասանուհին

Տատյանա Սմարժևսկայան հեռուստատեսային մենեջեր է, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի բնակիչ:

Նա էջ ունի Linkedin-ում:

1995-2000 թթ․ Տատյանա Սմարժևսկայան սովորել է Մոսկվայի սննդամթերքի արտադրության պետական ​​համալսարանում՝ ինժեներ մասնագիտությամբ։ Այնուհետև 1998-2002թթ․ սովորել է Միջազգային սլավոնական ինստիտուտում՝ թատրոնի և կինոյի դերասան մասնագիտությամբ։

2017 թվականից նա Մոսկվայում սկսել է աշխատել որպես սցենարիստ «Պյատնիցա» հեռուստաալիքում՝ «Instagram girls -2» շոուում։ Այնուհետև նա դարձել է «Նա նոժախ» շոուի ստեղծագործական պրոդյուսերը։ Դրանից հետո նա որպես ստեղծագործական պրոդյուսեր է աշխատել «Յու» հեռուստաալիքում՝ «Բիտվա զա տելո» շոուում: Նաև ստեղծագործական պրոդյուսեր է աշխատել «Պյատնիցա» հեռուստաալիքում՝ «Բելի կիտել» շոուում: Որպես վերջին աշխատավայր նշված է «Մեդիա 1»-ի «Մոի օդինակովիե դետի» շոուի ստեղծագործական պրոդյուսեր։

«Ուզում եմ անմիջապես խոստովանել, որ սիրում եմ հեռուստատեսային շոուների արտադրությամբ զբաղվել: Իմ կյանքի վերջին 20 տարիների ընթացքում ես զբաղվում եմ ժամանցային հեռուստատեսային շոուներով: Զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ՝ խմբագիր, գլխավոր խմբագիր, պրոդյուսեր, ստեղծագործական պրոդյուսեր։ 2020 թվականին իմ արտադրության «Նա նոժախ» ռեալիթի շոուն դարձավ TEFI հեռուստատեսության ազգային մրցանակի դափնեկիր»,- իր մասին գրել է Տատյանա Սմարժևսկայան։

Նա նաև ֆեյսբուքյան էջ ունի։

2022թ․-ի հուլիսին Տատյանա Սմարժևսկայայի և Հայաստանի Էրեբունի ամրոցում նրա մասնակցությամբ նկարահանված տեսահոլովակի շուրջ սկանդալ է բռնկվել։

Բերդը հայերի համար սուրբ վայր է։

Այս ոչ ցենզուրային տեսանյութը հրապարակել է «Զապրեշչյոնկա» հեռագրային ալիքը, որը պատկանում է հանրահայտ «Դվաչ» ռեսուրսին։ Այս տեսանյութը հրապարակել է նաև MDK PRIVATE-ը, որը պատկանում է հայտնի MDK ռեսուրսին։

Սկանդալի հետ կապված Տանյա Սմարժևսկայան ջնջել է Instagram-ի իր էջը։

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա