copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:59 30-07-2022

Մերֆիի օրենքը․․․

«Մերֆիի օրենք» արտահայտության մասին թերևս շատերն են լսել: Քչերը սակայն գիտեն, թե իրականում ինչ է այն իրենից ներկայացնում: Դրանք փիլիսոփայական դիտարկումներ են, որոնք ձևավորվում են հետևյալ սկզբունքով․ եթե կա հավանականություն, որ ինչ-որ անցանկալի բան կարող է տեղի ունենալ, ապա համոզված եղեք, որ այն անպայման տեղի կունենա:
Հավանականության տեսության վրա հիմնված իր դիտարկումները Էդվարդ Մերֆին սկսել է ներկայացնել 1949 թվականից: Ինժեներ Մերֆիի դիտարկումները տարածում են գտել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում իրականացված ինքնաթիռների վթարների պատճառների հետազոտման ժամանակ: Լրատվամիջոցների կողմից պարբերաբար շրջանառվող այդ օրենքներից ամենակարևորներին կարող եք ծանոթանալ ստորև՝

1․ Ձեռք բերեք ընկերներ, քանի դեռ նրանք ձեզ պետք չեն:

2. Խիղճը հակադարձ համեմատական է իշխանությանը:

3. Մարդ կարող է անվերջ նայել երեք բանի՝ ինչպես է վառվում կրակը, ինչպես է հոսում ջուրը, և ինչպես է աշխատում մեկ ուրիշը:

4. Մարդուն բնորոշ է ոչ միայն սխալվելը, այլև իր մեղքն ուրիշի վրա բարդելը:

5. Որքան ցածր է ձեր պաշտոնը, այնքան ավելի նկատելի է աշխատավայրում ձեր բացակայությունը:

6. Ղեկավարը միշտ չէ, որ ճիշտ է, բայց նա միշտ ղեկավար է:

7. Մարդիկ ջանք չեն խնայում, որպեսզի ոչինչ չանեն:

8. Ուղեղը հիանալի օրգան է: Այն սկսում է աշխատել այն պահից, երբ դուք արթանանում եք և անջատվում է, երբ մտնում եք ուսումնական հաստատություն:

9. Թանգարանային ամենահետաքրքիր ցուցանմուշը երբեք անվանատախտակ չի ունենում։

10. Լուրջ դեմքը դեռ խելամտության նշան չէ:

11. Մեխ խփելիս մատը երբեք չեք վնասի, եթե մուրճը բռնեք երկու ձեռքով:

12. Հայտնի է, թե ինչու են համակարգիչները մարդկանցից ավելի արդյունավետ աշխատում: Նրանք ստիպված չեն լինում աշխատանքից կտրվել՝ անիմաստ հեռախոսազանգերին պատասխանելու համար:

13. Եթե դա հիմարություն է, բայց աշխատող է, ուրեմն բնավ էլ հիմարություն չէ:

14. Աշխատանքի ձեռնամուխ լինելուն պես անպայման գտնվում է մի ուրիշ աշխատանք, որը պետք է ավելի վաղ արվեր:

15. Անգամ այն դեպքում, երբ բացատրությունն այնքան պարզ է, որ հնարավոր չէ այն սխալ հասկանալ, անպայման կգտնվի մեկը, որը ձեզ էլի սխալ կհասկանա:

16. Մի՛ փորձեք լինել ամենահարուստ մարդը… գերեզմանում:

17․ Ինչքան շատ բան գիտես, այնքան …ավելորդ բան գիտես:

18. Ապագան այնպիսի տեղ է, որտեղ միշտ հարմար է տեղավորել մեր երազանքները:

19. Ինչքան քիչ լինեն սեփական կարծիք ունեցողները, այնքան մեծ կլինի համակարծությունը:

20. Հոգեբույժներն այն համոզմանն են, որ Երկրագնդի վրա հոգեկան խանգարվածություն ունի յուրաքանչյուր չորրորդը: Ուշադիր նայեք ձեր երեք ընկերներին: Եթե նրանք առողջ են, ուրեմն խանգարվածը դուք եք:

21. Փորձը հիանալի բան է: Այն թույլ է տալիս ճանաչել ձեր այն սխալը, որ կրկին եք գործելու:

22. Գետնից ընկնել չի կարելի…

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա