copy image url
Ավելին 4 տարի առաջ - 11:53 29-07-2022

ՌԴ-ից դուրս գալու պատճառով Mastercard-ը երկրորդ եռամսյակում 26 մլն դոլար է կորցրել

Mastercard-ի վնասը նախքան հարկումը, որը պայմանավորված է երկրորդ եռամսյակում Ռուսաստանում գործունեության դադարեցմամբ, կազմել է 26 մլն դոլար, ասվում է ընկերության ֆինանսական հաշվետվություններում:

Ընդհանուր ծախսերը կազմել է 33 մլն դոլար: Դրանք հիմնականում աշխատակիցների հետ կապված լրացուցիչ ծախսեր են, որոնց մի մասը փոխհատուցվել է 6 միլիոն դոլար շահույթով:

ՌԴ-ից դուրս գալու պատճառով Mastercard-ի 2022թ.-ի կորուստը կարող է կազմել 37 մլն դոլար, կանխատեսում է ընկերությունը։

Երկրորդ եռամսյակում Mastercard-ի հասույթն ավելացել է մինչև 5.5 մլրդ դոլար, որը 21%-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (4.5 մլրդ դոլար): Զուտ եկամուտն աճել է մինչև 2.3 միլիարդ դոլար՝ 10%-ով ավելի 2021թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ (2.1 միլիարդ դոլարից):

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա