copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:11 28-07-2022

Մևլութ Չավուշօղլուն վրացի գործնկերոջ հետ հանդիպմանը խոսել է նաև Հայաստանի մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին: Հաղորդում է ermenihaber-ը:

Չավուշօղլուն նշել է, որ իր վրացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում, բացի երկկողմ հարաբերություններից անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին, ինչպես օրինակ Ուկրաինայում տիրող իրավիճակին և Ղարաբաղի հարցին:

Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես ասել է.
«Վրաստանը կազմակերպեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Թիֆլիսում, ինչի համար շնորհավորում եմ իրենց: Ադրբեջանի արտգործնախարար, իմ եղբայր Ջեյհունի հետ հեռախոսազրույցի ընթացքում էլ նա գոհունակություն հայտնեց այս այցերից ու հանդիպումներից»:

Չավուշօղլուն նշել է նաև, որ 3+3 ձևաչափը դեռևս չի կայանում, քանի որ բացակայում է Վրաստանը։ Բայցևայնպես ընդհանուր ջանքեր կան և բոլորի նպատակը, ընդհանուր նպատակակետը Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատումն է:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը