copy image url
Ավելին 4 տարի առաջ - 18:58 26-07-2022

Շրյոդերի կինը բացահայտել է Մոսկվա նրա այցի իրական նպատակը

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի կինը՝ Սո-Յոն Շրյոդեր-Կիմը, հայտնել է, որ քաղաքական գործիչը Մոսկվա է ժամանել էներգետիկ քաղաքականության շուրջ բանակցելու համար, գրում է Der Tagesspiegel-ը։

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր սա Գերմանիայի նախկին կանցլերի երկրորդ այցն է Ռուսաստանի Դաշնություն։ Ավելի վաղ ինքը՝ քաղաքական գործիչը, հայտնել էր, որ Մոսկվա է եկել արձակուրդի։ «Նա արձակուրդում չէ, Մոսկվայում էներգետիկ քաղաքականության շուրջ բանակցություններ է վարելու»,- մանրամասներ է պատմել նրա կինը։

Հայտնի է, որ հյուրանոցից ոչ հեռու, որտեղ իջևանել է Շրյոդերը, գտնվում է ռուսական նավթային ընկերություններից մեկի գլխավոր գրասենյակը։ Երբ այդ մասին հիշեցրել են լրատվամիջոցների ներկայացուցիչները, քաղաքական գործիչը պատասխանել է. «Իսկապե՞ս։ Օ, այո, այդպես է, դուք ճիշտ եք»:

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան