copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:43 24-07-2022

«Դիսկո պարողը» ֆիլմի գլխավոր դերակատարը խոստովանել է, որ մտածել է ինքնասպանության մասին

Հնդիկ դերասան Միթhուն Չակրաբորտիին «Դիսկո պարողը» ֆիլմի համար ժամանակին պաշտում էր ողջ Խորհրդային Միությունը: Նա տասնյակ միլիոնավոր երկրպագուներ ուներ ամբողջ աշխարհում։ Նրանք մինչ օրս երախտապարտ են դերասանին մարտաֆիլմերի և կատակերգությունների համար, որոնք նա հանդիսատեսին է ներկայացրել 20 տարի շարունակ:

Չակրաբորտին նկարահանվել է ավելի քան 370 ֆիլմում և հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ խաղացած 269 գլխավոր դերերի համար։ Ինչ-որ պահի դերասանը մտել է քաղաքականություն և բիզնես, սակայն վերջերս վերսկսել է իր կինոկարիերան:

Չակրաբորտին այժմ աշխատում է Projapoti ընտանեկան դրամայի վրա, որը նկարահանվում է Բենգալիայի Կալկաթա քաղաքում։ Նա այստեղ է ծնվել և մեծացել, և շատ ուրախ է իրեն համակած հիշողություններից:

Միթհուն Չակրաբորտին նշել է, որ նախկինում նկարահանվել է իրեն առաջարկած գրեթե բոլոր ֆիլմերում։ Դրանք ակնհայտ կոմերցիոն ֆիլմեր էին, որոնց համար նա արժանանում էր քննադատների գովասանքին: Բայց դերասանի կարիերայում եղել են պահեր, որոնք մինչ օրս նա չի ցանկանում վերհիշել։

«Սովորաբար ես քիչ եմ խոսում այդ մասին, նաև չեմ ուզում նշել որևէ կոնկրետ փուլ։ Եկեք չխոսենք այդ ծանր օրերի մասին, որովհետև դա կարող է վանել սկսնակ արվեստագետներին: Բոլորն էլ դժվարությունների միջով են անցնում, իմ կյանքում դրանք հատկապես շատ են եղել։ Երբեմն մտածում էի, որ չեմ կարողանա հասնել իմ նպատակներին, նույնիսկ մտածում էի ինքնասպանության մասին։ Ես նույնիսկ չկարողացա վերադառնալ Կալկաթա ինչ-ինչ պատճառներով»,- The Times of India-ին ասել է լեգենդար դերասանը։

Նա սկսնակ դերասաններին խորհուրդ է տվել երբեք չմտածել առանց պայքարի կյանքին հրաժեշտ տալու մասին։ Չակրաբորտին նշել է, որ իրեն փրկել է անխոնջ բնավորությունը։ Նա ի ծնե մարտիկ է և սովոր չէ պարտվել կամ հանձնվել:

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան