copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:33 23-07-2022

Լեհաստանում բանկի կողոպուտի գործով փնտրում են վրացական կազմակերպված հանցավորության հետքեր

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում բանկի կողոպուտի գործով ոստիկանությունը փնտրում է վրացական կազմակերպված հանցավորության հետքեր։ Լեհական լրատվամիջոցները, հղում անելով քննիչներին, գրում են, որ չորս տղամարդիկ միմյանց հետ խոսել են արևելյան առոգանությամբ և, հավանաբար, վրացիներ էին։

Սկզբում չարամիտները դանակով հարձակվել են անվտանգության աշխատակցի վրա, սակայն քանի որ վերջինս դիմադրել է, հարվածել են նրա գլխին, ինչից հետո նա ընկել է։ Անվտանգության աշխատակիցը այնուամենայնիվ կարողացել է կրակ բացել հարձակվողների վրա և մոտ տասը փամփուշտ է արձակել։

Ոստիկանությունը կարծում է, որ հարձակվողներից մեկը վիրավորվել է։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հիվանդանոցներին կոչ են արել անհապաղ հայտնել ոստիկանությանը պացիենտների կասկածելի վնասվածքների մասին: Կողոպուտի արդյունքում հանցագործները տարել են կես միլիոն լեհական զլոտի։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ