copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:54 21-07-2022

Իտալիայի նախագահը ցրել է խորհրդարանը

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան հանդիպում է ունեցել երկրի խորհրդարանի երկու պալատների նախագահների հետ։ Դրանից հետո նա հրամանագիր է ստորագրել այն լուծարելու մասին։

Մինչ այս Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հուլիսի 21-ին կրկին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Տեղական լրատվամիջոցները նշել են, որ երկրի նախագահն ընդունել է կառավարության ղեկավարի հրաժարականը։

Հուլիսի 20-ին Դրագին չկարողացավ ստանալ կոալիցիոն գործընկերների աջակցությունը վստահության քվեի ժամանակ։ Սենատորները պաշտպանել են Նախարարների խորհրդի վստահության բանաձեւը։ Քվեարկությունը ցույց տվեց, որ Իտալիայի առաջատար կուսակցություններին միավորող կոալիցիան այլևս գոյություն չունի։

Դրագին առաջին անգամ հայտարարել էր պաշտոնը լքելու իր մտադրության մասին անցյալ շաբաթ։ Սակայն այն ժամանակ Մատարելլան չէր ընդունել հրաժարականը։ Նա վարչապետին խնդրել է խորհրդարանում պարզել, թե արդյոք իր կառավարությունը կարող է հույս դնել մեծամասնության աջակցության վրա:

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
21:00 Պաշտոն կստանա՞ արդյոք Ալեն Սիմոնյանը. հարցում
18:00 ԱԱԾ նախկին պետի որդու ընկերության 672 մլն-անոց գույքն ու կուտակված պարտքերը
13:00 Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարման արդյունքը. ՀԷՑ-ի հասույթը նվազել է 4.2 միլիարդ դրամով