Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:55 29-03-2024

Տարիների սուտ ու կեղծիք. Ծիծեռնակաբերդի խճուղու երկու քանդված հատվածները

2022 թվականի մայիսի 20-ին Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի էր ունեցել ճանապարհահատվածի փլուզում, ինչի պատճառը «Սահակյանշին» շինարարական կազմակերպության շինարարական աշխատանքների իրականացման թերացումն էր:

Փլուզումից շուրջ 2 տարի է անցել, սակայն, նշված ճանապարհահատվածը շարունակում է փլուզված մնալ:

Իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի Լրատվության վարչություն, որտեղից հայտնեցին՝ ավագանու առաջիկա նիստի ընթացքում այս մասին զեկույց է պատրաստված.

«Ավագանու առաջիկա գործակարգավարական նիստին այդ մասով հանձնարարական կա ներկայացված, որի մասին կզեկուցվի»:

Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 20-ին` ժամը 06:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում։

Քաղաքային իշխանությունը շտապել էր հայտարարել, որ խնդիրը կարճ ժամանակում կլուծեն, սակայն մինչ օրս որևէ գործնական քայլ չի կատարվել։

Ավելին, նշված հատվածում բարձրահարկ շենք է կառուցվում։

Oragir.News-ը դեռ նախորդ տարի «Դալմա մոլի» ճանապարհի մեկ այլ հատվածի վերաբերյալ էլ ահազանգել էր, որ մի հատվածը բետոնե արգելապատնեշներով փակել են, ինչի հետևանքով վթարային իրավիճակ է ստեղծվել վարորդների համար։ Մտավախություն կար, որ ճանապարհի երթևեկելի հատվածի մի մասը վաճառել են մասնավորի։

Oragir.News-ին Երևանի քաղաքապետարանից նախորդ տարի վստահեցրել էին՝ նշված հատվածում նոր ճանապարհ է կառուցվելու, սակայն այդ հատվածում ևս մինչ օրս որևէ աշխատանք չի իրականացվել։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց