copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:39 17-07-2022

Փորձելու եմ նորից մտնել այդ անիծյալ դահլիճը. Մելիքյանը՝ վաղը տեղի ունեցող «Պատմության ուսուցչի» գործով նիստի մասին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վաղը՝ ամսի 18-ին ժամը 16:00-ին էլի դատ ունեմ։ «Պատմության ուսուցչի» գործով հերթական դատական նիստն է։ Նույն դատական դահլիճում։ Նույն դատավորի մոտ։

Պաշտպանյալիս նույն կերպ մեղադրում են ընդամենը խոսք ասելու համար։ Անձին նույն կերպ մեղադրում են գործող իշխանությա՛ն հասցեին խոսք ասելու համար։ Միակ տարբերությունն այն է, որ պաշտպանյալս, փառք Աստծո, կալանված չէ։
Փորձելու եմ ուժ գտնել ու նորից մտնել այդ անիծյալ դահլիճը ու նորից նստել այդ անիծյալ աթոռին։

Նիստը դռնբաց է։ Կարող եք գալ»։

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է պատմության սովորական մի ուսուցչի, որն Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, հաշմանդամություն է ստացել, որն արմատներ ունի թշնամուն հանձնված Հադրութի շրջանի Նոր Թաղերից և երկար տարիներ աշխատում է պատմության ուսուցիչ Երևանի կենտրոնական դպրոցներից մեկում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել