copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 12:03 17-07-2022

Համակերպվե՞նք, որ Երևանը Իրևան է՝ հանուն խաղաղության

Արևելյան մի այսպիսի առակ կա: Նասրադինը մի օր որոշում է, թե գնամ գյուղամեջ հավաքվածներին ասում՝ գերեզմանոցում հալվա են բաժանում, տեսնեմ քանի հոգի կհավատա: Այդպես էլ անում է: Իր անբաժան էշին նստած գալիս է գյուղամեջ և բարձր-բարձր գոռում, թե ժողովուրդ, գերեզմանոցում ձրի հալվա են բաժանում, հասեք, քանի չի վերջացել: Ամեն մեկը մի-մի աման առած վազում է գերեզմանոց: Նասրադինը մնում է մենակ: Տեսնում է, որ բոլորը գնացին, ինքն իրեն ասում է՝ կարողա՞ իսկապես հալվա են բաժանում, և մի աման էլ ինքն է առնում ու վազում գնացողների հետևից:

Այս առակը հարմար է գալիս Ալիևին, երբ հայկական պատմական տարածքներն ու մեր մշակութային ժառանգությունն է փորձում սեփականացնել: Նախ իր ժողովրդին է համոզում, հետո աշխարհին տրամադրում, իսկ վերջում էլ ինքն իրեն է հավատում և համառորեն պնդում ասածը:

Եթե ոչ անհավանական, գոնե խիստ կասկածի տեղիք է տալիս, երբ Ալիևը հրամանագիր է ստորագրում, որի համաձայն պետականորեն նշելու են Երևանում ադբեջանական դրամատիկական թատրոնի հիմնադրման 140-ամյակը: Արդյո՞ք համատեղելի են Ադրբեջան, դրամատիկական թատրոն և 140-ամյակ հասկացությունները: Ավելի շուտ այս ամենը կարելի է որակել որպոս աբսուրդի թատրոն: Բայց կարողանում են ասել, համատեղել, հավատալ ու հավատացնել:
Իսկ մենք լուռ ենք, մենք բան չենք ասում, ծպտուն չենք հանում: Այդպես Երևանին են Իրևան ասում և համարում իրենց պատմական քաղաքը: Մենք չենք ընդդիմանում: Կոնդն են համարում ադրբեջանական պատմամշակութային ժառանգություն և փորձում այդպես էլ աշխարհին համոզել: Մենք չենք հակառակվում:

Իսկ մենք ասում ենք, որ խաղաղության դարաշրջան ենք բացում, որ ամեն կերպ հասնելու ենք դրան և կանգ չենք առնելու որևէ խոչընդոտի առաջ: Տպավորությունն այնպիսին է, որ նպատակին հասնելու համար պատրաստ ենք ամեն զոհողության: Լռենք, ձայն չհանենք, չհակառակվենք, որ հանկարծ չխաթարվի խաղաղության գործընթացը: Համակերպվե՞նք, որ Երևանը Իրևան է՝ հանուն խաղաղության: Թվում է, թե Ադրբեջանն ինչ ասում է, մեր իշխանավորների սրտով է, փառավորվում է հոգիները:

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից