copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 22:39 27-06-2022

«Հանուն ծիրանի»-ն ավելի է միավորում, քան «հանուն հայրենիքի»-ն

Վերջին շրջանում հայ ժողովուրդը ժամանակ առ ժամանակ համախմբվում է միայն այն գաղափարների շուրջ, որոնք կապ ունեն ստամոքսի հետ: Օրինակ՝ 2020թ. հուլիսին, երբ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են Մոսկվայում ադրբեջանցիներ շուկայից գնել հայկական ծիրան ու ոտքերով ճզմել, հայ ազգի նվիրական զգացմունքները վիրավորվեցին: Այնուհետեւ հարցը խորացավ, ապա 44-օրյա պատերազմին զուգահեռ սկիզբ առավ հայ-ադրբեջանական ծիրանային պատերազմը: Վերջինիս լուծում տրվեց անձնական կապերով եւ քրեական «խողովակներով»: Իսկ պետությունն այդ ժամանակ զբաղված էր զուտ #ՀաղթելուԵնք արծրունյան ստահոդ քարոզչությամբ եւ Փաշինյանի՝ իբրեւ գերագույն գլխավոր հրամանատար ձեւացնելու PR-ով:

Իրական պատերազմում պարտվեցինք՝ պատերազմ հրահրած իշխանությունների ապաշնորհության պատճառով, իսկ ծիրանային պատերազմն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Հազարավոր զոհերի ու մեր հայրենիքի կորցրած տարածքների համար, սակայն, նույնքան բուռն չեղավ ցավի զգացումը, որքան ոգեւորությունն էր՝ հանուն ծիրանի:

Այսօր հայ ազգը կրկին կանգնած է ծիրանային մարտահրավերի առաջ. Լարսը փակ է, որոշ կանխատեսումներով՝ փակ կլինի եւս 10 օր, իսկ հայկական սրբություն ընկալվող ծիրանը փչանում է, գյուղացուց կոպեկներով գնած վերավաճառողներն էլ՝ տուժում: Ու այս պահին, երբ երկիրը նոր պատերազմի շեմին է, հարեւան հզոր երկրները միմյանց հետ բանակցում են սուբյեկտայնությունը կորցրած մեր երկրի հաշվին, Նիկոլ Փաշինյանին 650000 քվե տված ու մինչ օրս նրան հանդուրժող ժողովուրդը կրկին մտահոգված է ծիրանի ճակատագրով: Հայրենիքի մասին մտածելը գիտակից փոքր խմբի մենաշնորհն է:

Ցավալի է, որ նման մտահոգություն ու զայրույթ չառաջացավ, երբ կորցրինք մեր հայրենիքի տարածքները, եւ այս իշխանությունների օրոք ընդարձակվեց Եռաբլուրը, 5000 զոհ ունեցանք ու զոհված տղաների մասունքները թաքցվեցին ցելոֆանե տոպրակներում: Եթե հանկարծ վաղը մոսկովյան «Ֆուդ սիթիի»՝ ծնունդով ադրբեջանցի սեփականատերեր Գոդ Նիսանովը և Զարահ Իլիեւը փորձեն հայկական ծիրանի նման հայերին արգելել, օրինակ,Ղարսի խորոված վաճառել, Հայաստանում գուցե կրկին ոտքի կկանգնեն, Ռուսաստանում կգտնեն հայերի հետ լավ հարաբերություններ ունեցող քրեական հեղինակությունների,որ «լավով» լուծեն Ղարսի հարցը,բնականաբար ոչ Արեւմտյան Հայաստանի քաղաքի, այլ նույնանուն բրդուճի:

Այդ ընթացքում Ադրբեջանը կավելացնի ռազմական բյուջեն, ռուս-թուրքակա կապերն ավելի կամրապնդվեն, Իրանը կփորձի կարգավորել հարաբերությունները հարեւանների հետ, Արեւմուտքն էլ իր ծրագրերը կյանքի կկոչի: Իսկ ՀՀ իշխանություններն էլ՝ ինչպես միշտ:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը