Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:56 15-07-2022

Մենք կոտորվելու ենք, քանի դեռ Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք պատրաստ են իրենց կնոջն ու աղջկան տալ թուրքին․ Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց, որ կրկին հայ սպանեցին. «Արմեն Գրիգորյանը սպանվեց այս իշխանությունների ձեռքով՝ քննիչի, դատավորի, դատախազի, անմիջական մասնակցությամբ։ Այն մարդիկ, ովքեր զավթել են Հայաստանի իշխանությունը, շարունակում են կզել, խորնարհվել թշնամու առաջ, սպասարկել թշնամու օրակարգը, իսկ երկրի ներսում սպանել հայերին, բանտարկել, ճնշել, կալանավորլ, հետապնդել։ Դրա վառ ապացույցներից մեկը նաև երեկ տեղի ունեցած դեպքն էր։ Թուրքական իշխանության պահանջն է, որ չեզոքացնեն ու մեկուսացնեն բոլոր այն հայերին, ովքեր պայքարում են Հայաստանի համար»։

Սաղաթելյանի խոսքով՝ թուրքական շատ պահանջներ արդեն իրականություն են փորձում դարձնել և դրանց իրավական հիմք տալ։

«Այս սերիական մարդասպանի վերջը պետք է տալ։ Մենք ասել էինք, որ վրաերթից սպանված հղի կինը պետք է լինի Նիկոլի վերջին զոհը, սակայն մենք չկարողացանք դա կասեցնել ու ունեցանք նոր զոհ»,- նշեց Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը այսօր կայացած դատական նիստի ժամանակ ուշագնաց է եղել: Նիստը հետաձգվել է առողջական վիճակի կտրուկ վատանալու պատճառով։ Սակայն շտապօգնությունը 15 րոպե ուշացել է, իսկ Գրիգորյանը, այդպես էլ ուշքի չգալով, մահացել է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել