Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:08 15-07-2022

Մորն անգամ չէին թողնում, որ մոտենա որդու դիակին. Գառնիկ Իսագուլյանը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հանրահավաքի ընթաքում ասաց. «Ես մտածել եմ, որ ելույթ կունենամ միայն այն ժամանակ, երբ մեր պայքարն իր վերջնակետին հասներ։ Ես զարմանում եմ մեր ժողովրդի անտարբերության վրա։ Այն, ինչ կատարվեց դատարանում Արմեն Գրիգորյանի մոր աչքի առաջ, կարող է կատարվել ձեզանից յուրաքանչյուրի աչքի առաջ, որովհետև այս իշխանություններն այլ ճանապարհ չունեն՝ իշխանությունը պահելու համար։ Ես առաջին մեղավորը համարում եմ մեզ։ Արմենի նման տղաները նման ճակատագրի են արժանանալու։ Գնել Սարգսյանը գրել էր՝ «վրեն»՝ թե չմահացավ, այսքանից հետո սպասում եք, որ այս իշխանությունները որևէ լավ բան կարո՞ղ են անել։ Մորն անգամ այդ պարագայում չէին թողնում, որ մոտենա որդու դիակին․ սա է ողբերգությունը»։

Հիշեցնենք, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը այսօր կայացած դատական նիստի ժամանակ ուշագնաց է եղել: Նիստը հետաձգվել է առողջական վիճակի կտրուկ վատանալու պատճառով։ Սակայն շտապօգնությունը 15 րոպե ուշացել է, իսկ Գրիգորյանը, այդպես էլ ուշքի չգալով, մահացել է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը