copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 07:56 12-07-2022

Արարատ Միրզոյանի աներձագը հյուպատոս կդառնա. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանությունը հերթական օրենքը կհարմարեցնի իրեն։ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն առաջարկում է արտգործնախարարության գլխավոր քարտուղարի համար պահանջվող ստաժը կրճատել՝ 10 տարուց դարձնելով 5, ըստ այդմ՝ «Դիվանագիտության մասին» օրենքում պետք է ամրագրել, որ «ԱԳՆ գլխավոր քարտուղարը նշանակվում է վարչապետի կողմից՝ ԱԳ նախարարի առաջարկությամբ՝ արտաքին գործերի նախարարության համակարգում առնվազն 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ եւ բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձանց թվից»։
Ներկայում առնվազն 10 տարվա դիվանագիտական ստաժ է հարկավոր, որպեսզի անձը զբաղեցնի այս պաշտոնը։ Փոփոխության հիմնավորումը հետեւյալն է․ «Օրենքի նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով գործնականում առաջացած այնպիսի խնդիրների լուծման անհրաժեշտությունը, որոնք կապված են ԱԳՆ բնականոն գործունեության ապահովման, արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ հանրային ծառայության վերաբերյալ օրենսդրության հետ ներդաշնակեցման ապահովման հետ»։
Սակայն հայտնի է, որ Արարատ Միրզոյանը որոշել է ազատվել ներկայիս գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանից եւ իր մարդուն նշանակել, որը չի համապատասխանում օրենքով պահանջվող չափորոշիչներին։ Սահակյանը քարտուղար է նշանակվել 2021-ի հուլիսին, երբ Վահագն Մելիքյանը լքեց այդ պաշտոնը։ Ի դեպ, ԱԳՆ մեր աղբյուրներն ասում են, որ Միրզոյանը նախարարությունում բաց մրցույթով աշխատանքի է ընդունել նաեւ իր աներձագին, որին առաջիկայում պատրաստվում է գործուղել Սանկտ Պետերբուրգ՝ որպես հյուպատոս»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին