copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:26 07-07-2022

Վրաստանի քաղաքացիները կարող են հայտնվել Ուկրաինայի պատժամիջոցային ծրագրում. Մաքֆոլ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ենթակայությամբ գործող Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցով միջազգային աշխատանքային խումբը քննարկում է Վրաստանի և Բելառուսի քաղաքացիների դեմ պատժամիջոցները։

Այս մասին PalitraNews-ին տված հարցազրույցում հայտարարել է խմբի համակարգող, ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Մաքֆոլը։

«Մենք քննարկում ենք Վրաստանի և Բելառուսի քաղաքացիների դեմ պատժամիջոցների կիրառումը, և ես կարծում եմ, որ դա պետք է արվի։ Առայժմ անուններ չեմ նշի, քանի որ մենք պետք է համաձայնության գնանք այդ հարցում, բայց կարծում եմ, որ ձեր երկրում և Բելառուսում անպայման կլինեն անհատներ, որոնք կողմ են պուտինյան պատերազմին և պետք է տեղյակ լինեն դրա հետևանքների մասին»,- ասել է Մաքֆոլը։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, դիվանագետն ընդգծել է, որ իր կողմից համակարգվող խումբը «միջազգային, անկախ և անկուսակցական է» և «սերտ համակարգման մեջ է Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի կառավարությունների հետ»։

Խմբում ընդգրկված փորձագետները, ամբողջ աշխարհում, օգնում են կառավարություններին և ընկերություններին պատժամիջոցների վերաբերյալ առաջարկներ ձևակերպելու հարցում, որոնք կարող են Կրեմլին ստիպել հնարավորինս շուտ դադարեցնել Ուկրաինայում ընթացող պատերազմը:

Խումբն առաջին անգամ պատժամիջոցների վերաբերյալ առաջարկություններ է հրապարակել այս տարվա ապրիլին։ Մաքֆոլի խոսքով, այժմ իրենք աշխատում են ցուցակի հերթական ընդլայնման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում