Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:00 05-06-2023

Վրաստանի իշխանությունները ծրագրում են Թբիլիսիում նոր օդանավակայան կառուցել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիում նախատեսվում է միջազգային կարգի նոր օդանավակայան կառուցել։ Ինչպես փոխանցում է վրացական Новости Грузия լրատվական գործակալությունը, այս մասին Ղարիբաշվիլին ասել է այսօր կայացած կառավարության նիստում։

Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ օդանավակայանը կկառուցվի նախկին Վազիանիի օդանավակայանի տեղում։ «Խոսքը նոր միջազգային օդանավակայանի կառուցման մասին է, որը կարող է կենտրոն դառնալ։ Դա պետք է լինի տարանցիկ և լոգիստիկ օդանավակայան»,- ասել է նա։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ իրենք աշխատել են երկու տարբերակի վրա, որոնցից մեկը գործող օդանավակայանի զարգացումն ու ընդլայնումն է, սակայն օդանավակայանն ունի իր թերությունները, սահմանափակումները և թույլ չի տալիս իսկապես մեծ զարգացում ունենալ։

«Ավելին, եթե մենք ցանկանում ենք տարածաշրջանում դառնալ ավիացիոն հանգույց, ապա այս օդանավակայանը և նրա տարածքը չեն կարող մեզ դա թույլ տալ։ Ուստի մենք այս հարցը բարձրացրինք տնտեսական խորհրդում և եկանք այն եզրակացության, որ եթե ուզում ենք ապագայում 20, 30, 50, նույնիսկ 100 տարի հոգ տանել երկրի մասին, թողնենք պատշաճ ենթակառուցվածք և օդանավակայան մեր ապագա սերունդներին, մենք պետք է նոր տեղ ընտրենք: Նման վայր Թբիլիսիում նախկին Վազիանի օդանավակայանն է։ Իմ հանձնարարությամբ էկոնոմիկայի նախարարությունն ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ»,- նշել է նա։

Նշվում է, որ ներկայիս Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավայականը արդիականացվել է 2007 թվականին, իսկ թողունակությունը կազմում է տարեկան մոտ 3․5 մլն ուղևոր։ 2022 թվականին Թբիլիսիի օդանավակայանը սպասարկել է 3 միլիոն ուղևորի, ինչը 78 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին և կազմում է 2019 թվականի նախահամաճարակային ցուցանիշի 81 տոկոսը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան