copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:52 07-07-2022

Փորձում են գործող ու նախկին համայնքապետներին «բլոկել». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է
«Առաջիկայում ՀՀ որոշ համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրությունների շուրջ ինտրիգը շարունակում է մեծանալ։ Օրերս հայտնի դարձավ, որ գործող իշխանությունները գրեթե բոլոր համայնքներում մասնակցելու են իրենց «առաջին համարներով»: Միևնույն ժամանակ, պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ մի շարք համայնքների գործող համայնքապետները պատրաստվում են դարձյալ առաջադրվել։
Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները փորձում են այնպես անել, որ գործող, ինչպես նաև նախկին համայնքապետներից ոչ ոք չառաջադրվի, իսկ նրանք, ովքեր, այնուամենայնիվ, փորձում են համառել և պնդել այդ հարցում, այս կամ այն կերպ ճնշումների են ենթարկվում։ Մենք տեղեկություններ ունենք, որ գործընթացում խառնված են հնարավոր ու անհնար բոլոր կառույցները և «համառներին» հասկացնում են, որ անիմաստ գլխացավանքի մեջ չմտնեն։
Այդ մարդկանց շատ հանրամատչելի բացատրում են և բերում կոնկրետ օրինակներ, թե ինչ է եղել «նոր Հայաստանում» այն համայնքապետների հետ, որոնք մի կողմ չեն քաշվել, առավել ևս՝ եթե հաղթել են ընտրություններում: Մեր տեղեկություններով, իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ իրավապահ մարմինների որոշ ներկայացուցիչներ, ինտենսիվ հանդիպումներ են ունենում նաև գործող ավագանիների անդամների հետ՝ նրանց առաջ հստակ խնդիր դնելով կա՛մ չառաջադրվել, կա՛մ մտնել «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին