copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:13 06-07-2022

Բժիշկները բացահայտել են վիտամին D-ի չափից մեծ դոզայի հետևանքները

Վիտամին D-ի նորմայից մեծ չափաբաժինն առաջացնում է սրտխառնոց, որովայնի և ոտքերի ցավեր, աղմուկ ականջներում, ծարավի անընդհատ զգացողություն, փորլուծություն և քաշի կորուստ: Այս մասին ասվում է BMJ Case Reports ամսագրում հրապարակված հոդվածում։

Այս ախտանշանները հայտնաբերվել են մի տղամարդու բուժման ընթացքում. նա ունեցել է այդ նշանները գրեթե երեք ամիս: Բժիշկները պարզել են, որ տղամարդը մինչև հիվանդանոց ընդունվելն ինտենսիվ ընդունել է վիտամին D-ի հավելումներ։

Նա օրական ընդունել է ավելի քան 20 հավելում առանց դեղատոմսի, որոնք պարունակում էին 50.000 մգ վիտամին D, այն դեպքում, երբ օրական նորման 600 մգ է: Արյան անալիզների արդյունքում պարզվել է, որ վիտամին D-ի մակարդակը 7 անգամ բարձր է նորմալ մակարդակից։

Ըստ մասնագետների՝ վիտամին D-ի գերդոզավորումը կարող է նաև առաջացնել քնկոտություն, գիտակցության շփոթություն, ապատիա, փսիխոզ, դեպրեսիա, ինչպես նաև հանգեցնել կոմայի, անորեքսիայի, սրտի ռիթմի խանգարման և երիկամային անբավարարության: Հնարավոր են նաև աչքերի բորբոքում, հոդերի խնդիրներ և լսողության կորուստ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը