Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 00:02 28-05-2022

Չափից դուրս մի եկեք, դուք ոստիկան եք․ փաստաբան


Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։
Քիչ առաջ « Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Ֆրանսիայի հրապարակից հանդես եկավ ելույթով, որի ընթացքում խոսեց նաև Դրո Բազիկյանին բերման ենթարկվելու և նրա հանդեպ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որի մասին առավել մանրամասն ներկայացնելու համար խոսքը փոխանցեց փաստաբան Վահե Եփրիկյանին։

«Այսօր Երևանում հերթական ապօրինությունների խայտառակ օրն էր, մասնավորապես ուզում եմ Դրո Բազիկյանի գործի հետ կապված այն իմաստով, որ երեկ չէ առաջին օրը անձը մասնակցել է խաղաղ անհնազանդության ակցիայի և դրա ժամանակ ոստիկանության աշխատակիցները սադրել են, հարվածել են ոտքերին, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, դրսևորել են լկտի, անպատկառ պահվածք, ինչին, յուրաքանչյուր քաղաքացի, ելնելով դիմացին հակաօրինական պահվածքից, կարող էր ինչ-որ կերպ պատասանել։

Այդ ամենից հետո չակերտավոր իրավապահները որոշել են Դրոյին ներկայացնել կալանավորման, և զավեշտը այն է, որ կալանավորման բոլոր հնարավոր հիմքերից բոլորն էլ ընտրել են։
Այսինքն՝ մենք գործ ունենք խայտառակ քաղաքական հետապնդման, քաղաքական պատվերի հետ։

Հիմա ուզում եմ դիմել ոստիկաններին՝ չափից դուրս մի՛ եկեք, դուք ոստիկան եք, եթե անգամ ձեր լիազորությունները չարաշահում եք, այնուամենայնիվ մնացե՛ք մարդ»,- ասաց Եփրիկյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ