Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:08 05-07-2022

Ջեյրանը հայվանի տեսանյութ է հրապարակել՝ մարալների հետ. խոսում է ֆեյսբուքը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր իր ֆեյբուքյան էջում մի տեսանյութ է հրապարակել, որտեղ Փաշինյանը «Դիլիջան» ազգային պարկում՝ Պարզ լճի ճանապարհին գտնվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուների (մարալների) բազմացման կենտրոն»-ում, եղջերուների է կերակրում։

Թե ինչն էր դրդել վարչապետին Սահմանադրության օրը մարալների կերակրել, հայտի չէ, սակայն այն դարձել է, կարելի է ասել, օրվա ամենաշատ քննարկվող թեման ու արժանացել համացանցի օգտատերերի ծաղրանքին։

Oragir.news-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը։

Blog.news կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրել է. «նիկոլ փաշինյանը սահմանադրության օրը նշել է ալեն սիմոնյաններենց տանը»։



ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ջեյրանը հայվանի տեսանյութ է հրապարակել՝ մարալների հետ»։



Հասարակական գործիչ Լուսինե Հարոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է . «Prkichi շփումը ժողջանի հետ»։



Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում գրել է. «էդ վիդեոյի մեջ տիեզերական ներդաշնակություն կա՝ եղջերուների քամակներ, նիկոլ, յոնջա։ Լրիվ մեր երկրի վիճակն ա»։ Քիչ ուշ կրկին անդրադարձել է թեմային. «WWF, եղջերուն հոգեբանական բռնությունից կարա՞ մեռնի»։



Հ2 հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման վարող Շավարշ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սահմանադրության օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարալների հետ՝ մարալների բազմացման կենտրոնում: Հ.Գ. Տեսանյութի հեղինակ և տարածող Աննա Հակոբյան»։



Աժ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է. «Երկիրը կորցնում ենք, հլը սրա բանուգործը»։



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համակիր, ակտիվիստ Նարեկ Աթոյանն էլ գրել է. «Բացառիկ կադրեր. կապիկուլյանտ նիկոլ փաշինյանն իր ձեռքերից կերակրում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և ընկերներին»։


Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը