copy image url
Ներքին 4 տարի առաջ - 00:16 05-07-2022

Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ տուժածների վիճակը ծանր է

Հուլիսի 4-ին՝ ժամը 22:05-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ3 միջպետական ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են երկու «Opel Astra» և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաները․ ՃՏՊ-ի հետևանքով «Opel Astra» (Վ․ Դ․, ծնված 1986 թ․) մակնիշի ավտոմեքենաներից մեկը և «ՎԱԶ-2106» (Հ․ Պ․, ծնված 1975 թ․) մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել են։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել և հոսպիտալացրել Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
09:51 Մենք կերազեինք, որ ուզբեկները գան Բելառուս, որպեսզի բելառուսական հողը չդատարկվի. Լուկաշենկո
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
19:12 Ընտրողները դատի են տվել Նիկոլ Փաշինյանին
14:17 Ինչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Մարուքյան
17:00 Անելյա Գուբրյանի ոտքը ակնհայտ խերով չէր Ալեն Սիմոնյանի կյանքում
12:56 Լույս էիր, անմեղ ու խելացի, հրեշտակ դարձար. Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է 12-ամյա տղայի ընտանիքին
09:00 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի համախառն վնասը ավելացել է 15 մլրդ դրամով